Հայ ժողովրդի հանդեպ սերը, բանաստեղծի խոսքով, սկիզբ է առել արցախցի կնոջ հանդեպ սիրուց:
Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել է բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի ստեղծագործությունների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը:
«Արցախ. ցավ եւ հաղթանակ» գիրքն ամբողջությամբ նվիրված է Արցախին: Բանաստեղծի առաջին ժողովածուն կրում էր «Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ միացում» խորագիրը:
Հայ ժողովրդի հանդեպ սերը, բանաստեղծի խոսքով, սկիզբ է առել արցախցի կնոջ հանդեպ սիրուց, ինչը դրդել է ուսումնասիրել նաեւ հայոց պատմությունը: Կինը՝ էլմիրան, շնորհանդեսի ժամանակ ընթերցեց ամուսնու նվիրած բանաստեղծությունը իր հայրենի քաղաք Ստեփանակերտին:
Մանրամասները` տեսանյութում