Գյուլբենկյանի կարողության եւ բիզնեսում կիրառած հնարամտությունների մասին լեգենդներ են հյուսվել:
Գալուստ Գյուլբենկյան կամ «Պարոն հինգ տոկոս»՝ համաշխարհային ճանաչում ունեցող նավթարդյունաբերության գերհսկա Գալուստ Գյուլբենկյանը համարվում է 20-րդ դարի թերևս ամենահայտնի գործարարներից մեկը: Ծննդով Կոնսատանդնուպոլսից Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների որդին իր առաջին ներդրումն արեց յոթ տարեկանում: Գերազանց առաջադիմության համար Պոլսի Արամյան-Ունճյան դպրոցում 7-ամյա Գալուստը պարգևատրվեց թուրքական արծաթադրամով և շուկայում այն փոխանակեց մի հին մետաղադրամի հետ. սա նրա կյանքի առաջին ֆինանսական գործարքն էր, իսկ մետաղադրամը՝ ապագա հավաքածուների հիմքը: Հետագայում նա ձեռք բերեց Ջոն Մորգանի՝ հունական հին մետաղադրամների հայտնի հավաքածուն: Գուցե հենց այս գործարքը դարձավ արվեստի գործերի հանդեպ նրա հետաքրքրվածության պատճառը:
Գյուլբենկյանի կարողության և բիզնեսում նրա կիրառած հնարամտությունների մասին լեգենդներ են հյուսվել: «Նավթի գեներալ» կոչմանն արժանացած գործարարը գերազանց կրթություն է ստացել Ֆրանսիայում, Անգլիայի Քինգս քոլեջում և վերջապես ավարտել Օքսֆորդի համալսարանը։ Գյուլբենկյանը տիրապետում էր 8 լեզվի:
Մանրամասները՝ տեսանյութում