Արեւմտյան Եվրոպայի ավելի քան 3 500 բնակիչ է ներգրավված «Իսլամական պետության» շարքերում:
Արեւմտյան Եվրոպայի ավելի քան 3 500 բնակիչ է ներգրավված «Իսլամական պետության» շարքերում: Տվյալը հրապարակել է Լոնդոնի Արմատականության եւ քաղաքական բռնության հետազոտությունների միջազգային կենտրոնը: Ըստ զեկույցի՝ Ֆրանսիան առաջատար է իսլամականներին միացած քաղաքացիների թվով:
Մոտ 1 200 ֆրանսիացի է մասնակցում «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությանը: Ֆրանսիային հետեւում են Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, որտեղից զինյալների շարքեր է անցել մինչեւ 600 մարդ: Իսլամականների ամենաքիչ համակիր ունեցող երկիրն Իռլանդիան է՝ մոտ 30 հոգի: Տարբեր գնահատումներով՝ գրոհայիններին միացած ռուսաստանցիների թիվը կազմում է 800-ից 1500 մարդ:
Ի դեպ, նախօրեին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայից «Իսլամական պետությանն» անդամագրվել է ինը բժիշկ ուսանող: