Ցեղասպանության վավերագրերի հիման վրա նկարահանվել է 100 վայրկյան տեւողությամբ 24 տեսանյութ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում մեկնարկել է «100 վայրկյան» նախագիծը: Ցեղասպանության վավերագրերի հիման վրա նկարահանվել է 100 վայրկյան տեւողությամբ 24 տեսանյութ, որոնցում տարբեր ազգերի հայտնի դեմքեր ներկայացնում են Եղեռնը վերապրածների վկայությունները:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ ոգեկոչումը կառուցված է չորս հիմնասյուների շուրջ՝ անցյալում կատարվածի հիշողություն, երախտագիտություն հայերին ձեռք մեկնող մարդկանց, ցեղասպանության ոճրի դեմ միջազգային պայքար եւ վերածնունդ:
Մանրամասները` տեսանյութում