Կնքվելիք պայմանագրերում կամրագրվի նաեւ 5 տարի ծննդավարում աշխատելու պայմանը:
Բարձրագույն կրթություն ու մասնագիտական հմտություններ, որոնք պետք է ծառայեցնել սեփական համայնքի զարգացմանը: Հատկապես մարզերից մայրաքաղաք եկող ուսանողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Պայմանը մեկն է՝ ստացած գիտելինքներն ուսումն ավարտելուց հետո առնվազն հինգ տարի պիտի օգտագործվեն ծննդավայրում:
Օրենքը դեռեւս նպատակային չի գործում, Կրթության եւ գիտության նախարարության դիտարկումներով՝ ուսանողները բուհն ավարտելուց հետո խուսափում են վերադառնալ ծննդավայր եւ հիմնականում նախընտրում են մնալ Երևանում:
Այս տարվանից կառավարությունը որոշել է խնդրին լուծում տալ: Սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների ուսանողների հետ կնքվելիք պայմանագրերում կամրագրվի նաեւ 5 տարի ծննդավարում աշխատելու պայմանը:
Մանրամասները՝ տեսանյութում