Թբիլիսիի Ներսիսյան դպրոցից դուրս են եկել բազմաթիվ անվանի գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Թբիլիսիի Ներսիսյան դպրոցից դուրս են եկել բազմաթիվ անվանի գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Այս առումով այն ժամանակի ամենանշանավոր կրթօջախն էր, որը բացառիկ էր ինչպես շինության ճարտարապետական տեսքի, այնպես էլ մատուցվող կրթության որակի եւ գիտելիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի առումով: Հովհաննես Թումանյան, Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան, Դերենիկ Դեմիրճյան, Երվանդ Լալայան, Ստեփանոս Նազարյան. հռչակավոր դպրոցում ուսանած հայ մեծերի անունների շարքը երկար է: Թե ինչ ազդեցություն է ունեցել դպրոցը ամբողջ հայության մտավոր սերուցքի ձեւավորման վրա՝ դժվար է գնահատել:
Մինչդեռ հիմա Ներսիսյան դպրոցը անհասկանալի կարգավիճակում է: Վաղուց արդեն չի գործում, տարածք մուտք գործել գրեթե անհնար է, նույնիսկ շինության ներկայիս սեփականատիրոջը գտնելն է բարդ:
Մանրամասները՝ տեսանյութում