Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած դպրոցներում արդեն սպասում են հոգեւորականներին:
Եթե ինքներդ գլուխ չեք հանում սեփական երեխաների հետ բարդ հարաբերություններից կամ ձեր տան հոգսերը ազդում են երեխայի բարոյահոգեբանական վիճակի վրա, օգնության կգան հոգեւորականները: Նրանք կհամագործակցեն նաեւ դպրոցների հետ:
Երեխան պետք է առողջ միջավայրում մեծանա՝ շրջապատված սիրով, ջերմությամբ եւ ճիշտ խորհուրդներով: Մայր աթոռում հրավիրված համաժողովին տրվել է «Հոգեւոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի ակտիվ փուլի մեկնարկը:
Պարբերական հանդիպումներն ու զրույցները ծնողների եւ երեխաների հետ հոգեւորականներին հնարավորություն կտան վերհանել ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներն ու օգնել գտնել դրանց հաղթահարման միջոցները:
Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած դպրոցներում արդեն սպասում են հոգեւորականներին:
Մանրամասները՝ տեսանյութում