Եվրոպան ինքն է խրախուսում ինտեգրման գործընթացը առնվազն քաղաքական հարթությունում:
Օրեր առաջ Հայաստանում անցկացվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը: Սա Եվրոպական ինտեգրման յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկումներ ծավալել Արեւելյան գործընկերության ծրագրի հետ կապված տարբեր խնդիրների շուրջ, համադրել մոտեցումները, գնահատել ինտեգրման գործընթացի հաջողությունները եւ այլն:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո շատերի մոտ կարող է բնական հարցադրում առաջանալ. իսկ հատկապես ինչո՞ւ ենք մենք նման քննարկումների մեջ մտնում Եվրոպայի հետ ինտեգրման ծրագրի շրջանակում, եթե արդեն համագործակցում ենք քաղաքական այլ միավորի հետ:
Հարցին բազմաթիվ պատասխաններ են տրվում, դրա շուրջ կարծիքներ հնչում ու բանավեճեր ծավալվում: Հստակ է, սակայն, որ Եվրոպան ինքն է խրախուսում ինտեգրման գործընթացը առնվազն քաղաքական հարթությունում, որտեղ արդեն իսկ էական հաջողություններ ենք արձանագրել:
Մանրամասները՝ տեսանյութում