Նախագահը եղել է գյուղմթերքի արտադրությամբ, վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում:
Արարատի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության Նախագահը եղել է գյուղմթերքի արտադրությամբ, վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում: Տրվել է համալիրի կառուցման 2-րդ փուլի մեկնարկը: Նոր ջերմատների շինարարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել իտալական ընկերության հետ:
Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքին, այդ թվում՝ միջազգային չափանիշերին համապատասխան ենթակառուցվածքներին: Գյուղոլորտի պատասխանատուները նշել են, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ընդունվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի համաձայն ջերմատների կոնստրուկցիաների, արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ներմուծումը եւ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:
Աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել Զանգակատուն համայքում գտնվող Պարույր Սեւակի շիրմին, ինչից հետո առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին:
Մանրամասները՝ տեսանյութում