Ծնվել է Մուսալեռի Խդրբեկ գյուղում, հայրը ինքնապաշտպանության հերոս հայդուկապետ էր:
Մուսալեռցի Նեկտար Ալատուզյանը 101 տարեկան է: Ծնվել է Մուսալեռի Խդրբեկ գյուղում, հայրը ինքնապաշտպանության հերոս հայդուկապետ էր: Չնայած պատկառելի տարիքին՝ Ցեղասպանությունը վերապրած կինն ամեն օր աշխատում է, տան առօրյա գործերով զբաղվում:
«Կռիվ եղավ, ֆրանսիացիք եկան մեզ տարան»,- մեծ ջարդից Նեկտար տատն այսքանն է հիշում: Լուսանկարների արխիվում պահում է ֆրանսիական «Գիշեն» հեծանավի նկարը, որով ընտանիքը հասել է Եգիպտոս՝ Պորտ Սաիդ :
Նախորդ դարի 20-ականներին վերադարձան հայրենի Խդրբեկ գյուղ, 1939-ին կրկին գաղթեցին, այս անգամ՝ Լիբանան, ապա հայրենադարձության ալիքի տակ Հայաստան հասան:
Մանրամասները՝ տեսանյութում