Այս տարի մեդիաֆորումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Այս օրերին Հայաստան էին ժամանել լրագրողներ աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներից՝ մասնակցելու հինգերորդ անգամ անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին:
Այս տարի այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սա արդեն կայացած հարթակ է, որը հրաշալի հնարավորություն է ընձեռում Հայաստանի եւ Հայաստանի հետ կապված զարգացումների վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն տրամադրել աշխարհին: Դրան նպաստում է նաեւ ֆորումի ձեւաչափը՝ ելույթներ, քննարկումներ, հարցուպատասխան երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ այլն: Մեդիաֆորումի բացմանը մասնակցեց նաեւ երկրի ղեկավարը, ելույթ ունեցավ, պատասխանեց լրագրողներին հետաքրքրող ամենատարբեր հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում