Հյուսիսային երկրներում բնական փող էր համարվում խոշոր եղջերավոր կենդանին և վայրի խոզը, մինչդեռ Հռոմում առանց աղի հնարավոր չէր իրականացնել ոչ մի առեւտրական գործարք:
Փողը համաշխարհային խաղ է, որի մեջ ներգրավված է ամբողջ երկրագունդը: Մարդկության պատմության մեջ դրամը հայտնվել է ոչ այն տեսքով, որին մենք ծանոթ ենք:
Նախքան մետաղադրամն ու թղթադրամը առք ու վաճառքի հիմնական ձեւը ապրանքափոխանակությունն էր՝ բարտերը: Փողի դեր էին կատարում տարբեր ապրանքներ: Հյուսիսային երկրներում բնական փող էր համարվում խոշոր եղջերավոր կենդանին եւ վայրի խոզը, մինչդեռ Հռոմում առանց աղի հնարավոր չէր իրականացնել ոչ մի առեւտրական գործարք: Եթե չինացիները գնումների էին գնում բրնձի եւ թեյի պարկերով, ապա հնդկացիները՝ միայն ծխախոտով։
Փողի դերն աստիճանաբար ստանձնում է մետաղը։ Որպես վճարման միջոց մետաղը հարմար էր եւ պահպանման,եւ տեղափոխման համար: Այն չէր ժանգոտում եւ անհրաժեշտության դեպքում կարելի էր մասնատել եւ օգտագործել որպես մանրադրամ:
Մանրամասները՝ տեսանյութում