Այս ամիս Յեյլի դրամատիկական ասոցիացիան կներկայացնի «Էրմենի» ներկայացումը ցեղասպանությունից փրկվածների ժառանգ ամերիկահայ ընտանիքի մասին։
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում և անցկացվելու աշխարհի տարբեր հեղինակավոր կրթական հաստատություններում: Միաժամանակ շարունակվում են անդրադարձերը միջազգային մամուլում։
Քեմբրիջում գտնվող Լեսլիի համալսարանն անցկացրել է ցուցահանդես՝ «Անցյալի ապագան. արհամարհված պատմություն. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումն արվեստով ու երկխոսությամբ» խորագրով։ Մասնակից նկարիչները արվեստի միջոցով ներկայացրել են Ցեղասպանության հետևանքով միջսերնդային հոգեբանական խեղումները և Ցեղասպանության շարունակական ժխտման փաստը։
Ֆրեզնոյի քաղաքային քոլեջի «Արթ սփեյս» պատկերասրանում նկարիչ Ջոյս Կոստանյան-Կիերջեկն անցկացնում է «Արթ հոփ» միջոցառումը։ Հյուրերին մուտքի մոտ դիմավորում է անմոռուկների թումբը։ Կախված քանդակների ներքևում չամչի կույտերից գերեզմաններ են պատրաստվել, որտեղ այցելուները ծաղիկներ են դնում։ Ցուցահանդեսի համար պահանջվել է գրեթե հազար ֆունտ չամիչ: Դրանց քանակը խորհրդանշում է 1.5 մլն զոհերին։
Այս ամիս Յեյլի դրամատիկական ասոցիացիան կներկայացնի «Էրմենի» ներկայացումը ցեղասպանությունից փրկվածների ժառանգ ամերիկահայ ընտանիքի մասին։
Մանրամասները` տեսանյութում