1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ:
Աշխարհը վերեւից տեսնողների համար մարդիկ շարժվող մեխանիզմներ ենք: Քաղաքային թեւավորները գեղեցիկ են, երբեմն մարդկանց նկատմամբ անտարբեր այնքան, որ կարող են օրվա մեջ մի քանի անգամ վերեւից հարստացնել նրանց: Գարնան տասնիներորդ օրը ճնճղուկների միջազգային օրն է:
Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները:
35 գ-անոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան հինգ տարի առաջ հենց այս օրը: Մտահղացումը հնդկական եւ ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլեւ էկոլոգիական լուրջ դեր են կատարում:
1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից:
Մանրամասները՝ տեսանյութում