Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Բրյուսելում մեկնարկած գագաթաժողովում Եվրամիության 28 երկրներից 7-ը դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգմանը: Այդուհանդերձ, համաժողովն ընդունել է քաղաքական հռչակագիր, որը պաշտպանում է պատժամիջոցները պահպանելու առաջարկը:
Դրանք կշարունակվեն այնքան, մինչեւ Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունները վերջնականապես չկատարվեն: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: Չնայած ընդունված փաստաթղթին, Եվրամիությունում ձևավորվել է «Ռուսաստանի բարեկամ» երկրների խումբ, որը կողմ է սահմանափակումների մեղմացմանը: