Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում բացվել է «Ասեղնագործ երազներ» խորագրով ցուցահանդեսը:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում բացվել է «Ասեղնագործ երազներ» խորագրով ցուցահանդեսը: Գարնան առաջին ցուցահանդեսում ներկայացված էին բացառապես կանանց ստեղծագործությունները:
Մայրության տոնին նվիրված ցուցահանդեսը մի վայրում էր հավաքել Դիլիջանի տարբեր սերունդների շնորհալի կանանց:
Ամենատարեց մասնակիցը 80-ամյա Սեդա Բաղդասարյանն է: Վերջին գործը` անմոռուկների շարքը, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինքն էլ թուրքական ջարդերից փրկվածների դուստր է:
Մանրամասները` տեսանյութում