Շուտով ֆրանսերենը ոչ միայն ուսուցողական, այլ նաեւ խոսակցական առումով հասանելի կդառնա հայ հեռուստադիտողին:
Շուտով ֆրանսերենը ոչ միայն ուսուցողական, այլ նաեւ խոսակցական առումով հասանելի կդառնա հայ հեռուստադիտողին: Ամբողջ աշխարհում հեռարձակվող չորրորդ հեղինակավոր TV5 MONDE ալիքը հեռուստատեսային գունապնակով շուտով կլինի հայկական հեռուստաեթերում: Այն եթեր մտնի հայկական հեռուստատեսության թվայնացումից հետո:
Հայաստանում արդեն աշխատանքներ են իրականացվում հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական խնդիրները լուծելու նպատակով:
TV5 MONDE հեռուստաալիքի եվրոպական տնօրենի խոսքով՝ մեր երկրի 200 000 ֆրանկոֆոն լսարանի համար այս ալիքը լավագույն հնարավորությունն է լինելու՝ հայտնվելու մշակութային, քաղաքական, նաեւ լրատվական կյանքի կենտրոնում:
Մանրամասները` տեսանյութում