Փորձերը ցույց են տալիս՝ ավելորդ քաշ եւ ստամոքսի հետ կապված խնդիրներ հիմնականում ունենում են նրանք, ովքեր իրենք չեն պատրաստում իրենց ուտելիքը:
Ժամանակակից մարդու օրն անցնում է մեկ ակնթարթի պես: Նա անընդհատ շտապում է, գործողություններն արագ-արագ են, շատ հաճախ` չմտածված: Անգամ սնվում է՝ առանց հասկանալու ուտեստի համն ու բույրը:
Եթե ամենաշուտն եք հեռանում ճաշի սեղանից, եթե արդեն վաղուց ինքներդ ոչինչ չեք պատրաստել ձեզ համար, եւ առավոտյան ուտում եք ինչ հայտնվի աչքի առաջ, ուրեմն ժամանակն է մի պահ կանգ առնել ու մտածել օրգանիզմի մասին:
Մասնագետները պնդում են, որ փորձերը ցույց են տալիս՝ ավելորդ քաշ եւ ստամոքսի հետ կապված խնդիրներ հիմնականում ունենում են նրանք, ովքեր իրենք չեն պատրաստում իրենց ուտելիքը, այլ գնում են պատրաստի կիսաֆաբրիկատներ կամ ֆաստֆուդեր:
Շատ կարեւոր է նաեւ ուտել նստած, հանգիստ պայմաններում: Շտապելուց օգուտ չկա: Մասնագետները պարզել են, որ ցայտնոտի ընթացքում մարդու ինտելեկտուալ հնարավորությունները տուժում են, նա դառնում է պարզամիտ:
Մանրամասները՝ տեսանյութում