Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մասնակցել Եղեռնի թեմայով կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսին:
Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով գիտաժողով է կայացել հայոց հոգևոր մայրաքաղաքում: Էջմիածնում հավաքված գիտնականները շեշտել են, որ Աբդուլ Համիդի գահակալության ժամանակից սկսված և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի օրոք շարունակություն ունեցած Հայոց Մեծ Եղեռնը հայերի համար անհերքելի իրողություն է, որի հետևանքով մենք կորցրինք մեր հայրենիքը, ունեցվածքը և ցրվեցինք ամբողջ աշխարհում:
Վաղարշապատում մեկնարկած գիտաժողովի մասնակիցները քննադատել են ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին՝ Ցեղասպանությունը պատշաճ չճանաչելու և իրավաքաղաքական գնահատական չտալու համար:
Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մասնակցել Եղեռնի թեմայով կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսին:
Մանրամասները` տեսանյութում