Բուտանն առաջին անգամ կարողացավ ջրի տակ լուսանկարել լուսարձակով:
Սա առաջին լուսանկարն է, որը հավերժացել է ջրի տակ: Հեղինակը ջրասուզորդ Լուի Բուտանն է: 1893-ին Միջերկրական ծովի հատակին 50 մ խորությունում ինքն իրեն անմահացրեց ստորջրյա տեսախցիկով: Սա նաեւ համարվում է ամենահաջողված լուսանկարը:
Բուտանը ծովային կենդանաբան էր եւ իր ֆոտոէքսպերիմենտների մեծ մասն անցկացնում էր Արագոի լաբորատորիայում: Նրան նյարդայնացնում էր այդ ժամանակվա ֆոտոխցիկների թերությունները, որոնք անհնար էին դարձնում լուսանկարման գործընթացը ջրի տակ:
Տարբեր փորձերից հետո վերջապես իր եղբոր՝ Օգյուստ Բուտանի հետ հորինեց մի սարք, որը թույլ էր տալիս լուսանկարել ջրի տակ: Սակայն այն ժամանակ լուսանկարչական սարքերը այդքան էլ զարգացած չէին եւ մեկ ակնթարթի համար անհրաժեշտ էր ջրի տակ մնալ 30 րոպե: Որպեսզի գործընթացn արագացներ, նա սկսեց աշխատել արհեստական լուսավորմամբ: Բուտանն առաջին անգամ կարողացավ ջրի տակ լուսանկարել լուսարձակով:
Մանրամասները՝ տեսանյութում