Մարտի 19-ին ամբողջ աշխարհում նշվում է հաճախորդի միջազգային օրը:
Նրանք ամեն տեղ ցանկանում են գտնել իրենց փնտրածը, շտապում են, դժգոհում, զննում-քննում ու շատ հաճախ ճիշտ ընտրություն կայացնում. նրանք հաճախորդներն են: Մարտի 19-ին ամբողջ աշխարհում նշվում է հաճախորդի միջազգային օրը:
Յուրաքանչյուր սպասարկող մեկ այլ վայրում ինքն է հաճախորդ, նշանակում է՝ սպասարկման ոլորտում մարդիկ սրտացավ են: Առաջին ալիքի նկարահանող խումբը շրջել է քաղաքի սպասարկման օբյեկտներում ու աշխատակիցների հետ պատահած ուշագրավ պատմություններ լսել, նաեւ փորձել պարզել, թե որքանով է կիրառելի «հաճախորդը միշտ ճիշտ է» արտահայտությունը:
Մանրամասները՝ տեսանյութում