Նախկինում մրցույթին մասնակցած թեկնածուներն իրենց մրցանակների մասին իմացել են դեռ 3 ամիս առաջ:
Տարվա ամենասպասված ու սկանդալային մրցանակաբաշխությունը Հոլիվուդ է բերում համաշխարհային էլիտային: «Օսկար» մրցանակաբաշխությունն ամեն տարի ԱՄՆ-ի տնտեսությանը տալիս է շուրջ 700 մլն դոլարի շահույթ:
Նախկինում մրցույթին մասնակցած թեկնածուներն իրենց մրցանակների մասին իմացել են դեռ 3 ամիս առաջ: Այս սկզբունքով անցկացվեց միայն առաջին մրցանակաբաշխությունը:
Երկրորդ տարում կինոակադեմիայի անդամները որոշեցին հաղթողների ցանկը մասամբ գաղտնազերծել: Ցանկը նախօրոք տրամադրվեց լրատվամիջոցներին՝ պայմանով, որ դրանք կհրապարակվեն միայն մրցանակաբաշխության գիշերը: Այդ քաղաքականությամբ «Օսկարն» աշխատեց մինչեւ 1940-ը: Այդ տարի Los Angeles Times-ը խախտեց օրենքն ու հաղթողների անունները հրապարակեց նախօրոք, իր երեկոյան համարում:
Մանրամասները՝ տեսանյութում