Նորատունկ այգում ոլորտի բարձրակարգ մասնագետներ Դանիել Բասսին եւ Ջորջո Մուրրին բաց դաս են վարել:
Տավուշի մարզի բազմաթիվ գյուղացատնտեսների այգիները 12 տարով վարձակալած «Հայկական միրգ» ընկերությունը նոր տեխնոլոգիաներով է մշակում դրանք: Իտալացի մասնագետները փորձելու են բարելավել բերքի որակն ու քանակը:
Նորատունկ այգում ոլորտի բարձրակարգ մասնագետներ Դանիել Բասսին եւ Ջորջո Մուրրին բաց դաս են վարել: Ըստ նրանց` որակյալ պտղի եւ բերքատվության երաշխիքը նախ ծառերի ճիշտ էտը եւ ձեւավորումն է:
Միլանի համալսարանի պրոֆեսոր Դանիել Բասսին կարծիք է հայտնել, որ Տավուշում հիմնված այգին մրցունակ լինելու եւ մրցակցային արտադրանք ապահովելու լավ հնարավորություններ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում