Նախաձեռնությունը քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելինն է, նրան է միացել նաեւ Փոլ Կրեկորյանը:
Լոս Անջելեսի կենտրոնական Հոլիվուդ եւ Վեսթերն փողոցների խաչմերուկը ապրիլի 24-ին կանվանակոչվի Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ: Նախաձեռնությունը քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելինն է, նրան է միացել նաեւ Փոլ Կրեկորյանը:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ այս քայլի նպատակը ոչ միայն զոհերի հիշատակը հարգելն է, այլեւ հազարավոր մարդկանց իրազեկելը պատմական փաստին:
«Փոքրիկ Հայաստանի սիրտը, որը կանվանակոչենք Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ, հիշեցում կլինի մարդկության դեմ իրագործված մեծ ոճրի եւ այն ճանաչելու պահանջի մասին»,- ասել է Միթչ O' Ֆարելը:
Մանրամասները՝ տեսանյութում