Շվեյցարացի մասնագետները մտադիր են գործարանային արտադրության հասնել մինչեւ 2017-ը:
Azad Pharmaceuticals ընկերությունը մարտի 18-ից սկսել է դեղահումքի մշակում եւ սինթեզ իրականացնել հայաստանյան նորաստեղծ լաբորատորիայում: Շվեյցարական ընկերությունն ուսումնասիրել է մեր երկրի գիտական ներուժը եւ որոշում կայացրել հասնել դեղահումքի գործարանային արտադրության:
Գործընթացը ունի բարդ ընթացակարգեր, բայց շվեյցարացի մասնագետները մտադիր են այն ավարտին հասցնել մինչեւ 2017-ը: Ինչպես նշում է ընկերության տնօրեն Տիգրան Հախվերդյանը՝ կազմակերպությունը վարում է մրցունակ աշխատավարձային քաղաքականություն. նվազագույն աշխատավարձը 200 000 դրամ է: Ամեն ինչ արվում է երիտասարդ գիտնականներին Հայաստանում պահելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում