Եվրամիության ընտանիքի անդամ երկրներից մանդատ ստանալուց հետո կսկսվեն Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները:
Կա հստակ հանձնառություն՝ խորացնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու շարունակելու գործակցությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
Եվրոպացի պաշտոնյան վերահաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել գործակցությունը՝ հարգելով Հայաստանի նոր պարտավորությունները ԵՏՄ-ի կազմում: Եվրամիության ընտանիքի անդամ երկրներից մանդատ ստանալուց հետո կսկսվեն Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` ձեռքբերումների հիման վրա շարունակելու Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով:
Մանրամասները՝ տեսանյութում