Հայաստանի հանքարդյունահանման ոլորտում կուտակված օրախնդիր հարցերը, պատկերավոր ասած, կարմիր գծին են մոտեցել:
Հայաստանի հանքարդյունահանման ոլորտում կուտակված օրախնդիր հարցերը, պատկերավոր ասած, կարմիր գծին են մոտեցել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում մարտի 18-ին քննարկված հարցերը հենց այդ մասին են վկայել: Հատկապես շատ են պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերը:
Նախարարությունը յուրատեսակ գույքագրում է արել: Արդյունքներն ստիպել են գերատեսչություն հրավիրել հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներին:
Օգտակար հանածոների ուսումնասիրության թույլտվություն ստացած 55 կազմակերպություններից 21-ն աշխատանքները կատարել են մասամբ, իսկ 30-ը կամ ոչինչ չեն արել, կամ հաշվետվություն չեն ներկայացրել:
Մանրամասները՝ տեսանյութում