Փաստաթուղթը կրում է «Ճշմարտության եւ արդարության օրինագիծ» անունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը եւ Ֆրենկ Փալոնը, ինչպես նաեւ հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը եւ այլ կոնգրեսականներ մարտի 18-ին Կոնգրեսի մուտքի մոտ ասուլիս են հրավիրել: Նրանք ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագիծը:
Փաստաթուղթը կրում է «Ճշմարտության եւ արդարության օրինագիծ» անունը: Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդի խոսքով՝ օրինագիծը աջակցություն է ստանալու թե՛ հանրապետականներից, թե՛ դեմոկրատներից: Ցեղասպանության 100-ամյակին ամերիկյան օրակարգում պետք է լուսավորել պատմության էջը՝ վստահ լինելու, որ նման իրադարձությունները չեն կրկնվի:
Մանրամասները՝ տեսանյութում