Զեկույցով հանդես է եկել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
Ավարտվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն այս անգամ անցկացվում էր Երեւանում: Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:
Զեկույցով հանդես է եկել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
Գլխավոր հանձնակատարը, անդրադառնալով եվրահարեւանության քաղաքականությանը, նշել է, որ Եվրամիությունը ցանկանում է գործընկեր լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում