Տուժել է ոստիկանության մոտ 100 աշխատակից եւ առնվազն 130 ցուցարար, 350 կարգազանց ձերբակալվել է:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում բախումների հետեւանքով տուժել է ոստիկանության մոտ 100 աշխատակից եւ առնվազն 130 ցուցարար, 350 կարգազանց ձերբակալվել է: Բախումները տեղի են ունեցել, երբ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությունից դժգոհ ցուցարարները փորձել են մոտենալ բանկի նոր բացվող շենքին:
Ակցիայի կազմակերպիչը «Բլոքափի» շարժումն է, որը միավորում է ձախ արմատականներին, անարխիստներին եւ գլոբալացման հակառակորդներին, որոնք եկել են եվրոպական տարբեր երկրներից: Չնայած շարունակվող անկարգություններին՝ Եվրոպական կենտրոնական բանկի շենքի բացումը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: