Հայաստանը փառատոնում կներկայանա «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով:
Հայաստանն այս տարի պատվավոր երկրի կարգավիճակով առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի հայտնի ու ներկայացուցչական երաժշտական MIDEM փառատոնին:
Խոշորամասշտաբ հայկական նախագիծը երաժշտական Եվրոպայի ամենալուրջ ձայնագրման ստուդիաների, մենակատարների, պրոդյուսերական կենտրոնների ու հրատարակչությունների գնահատմանը կներկայացնի մեր երկրի երաժշտական մշակույթը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ MIDEM փառատոնը լավագույն հարթակն է Հայաստանի ամբողջ ստեղծագործական ներուժը ներկայացնելու համար:
Հայաստանը կներկայանա «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Փառատոնում որպես խորհրդանիշ 4 տարբեր գույներով կներկայացվի նուռը: Գույներից յուրաքանչյուրը խորհրդանշում են հողը, օդը, ջուրը եւ կրակը:
Մանրամասները՝ տեսանյութում