Մանրացնող, կտրող խոհանոցային սարքը՝ բլենդերը, ստեղծել է Սթեֆան Պոպլավսկին ԱՄՆ-ում 1922-ին:
Մանրեցնող, կտրող խոհանոցային սարքը՝ բլենդերը, ստեղծել է Սթեֆան Պոպլավսկին ԱՄՆ-ում, 1922-ին:
Սարքի առաջին նմուշները նախատեսված էին միայն սոդայով գազավորված ըմպելիք պատրաստելու համար, ինչից գոհ էին հատկապես բարմենները: Բարմենների հնարամտության եւ ԱՄՆ-ում սահմանված հակաալկոհոլային կիրառման արդյունքում ստեղծվում է ըմպելիքի նոր տեսակ՝ կոկտեյլ: Այն պատրաստելու միակ արդյունավետ սարքը բլենդերն էր:
1935-ին Ֆրեդ Օսիուսը կատարելագործում է Պոպլավսկու սարքը: Նոր բլենդերը ըմպելիքներ խառնելուց բացի կարողանում էր նաեւ մանրեցնել ու կտրատել մթերքը, ինչպես նաեւ պատրաստել խյուս:
Մանրամասները՝ տեսանյութում