Եռօրյա ֆորումին մասնակցում են աշխարհի 34 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Երեւանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» անվանումը կրող միջազգային 5-րդ մեդիա ֆորումը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լայնամասշտաբ միջոցառման բացմանը մասնակցել է նաեւ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով հարյուրավոր լրագրողների առաջ:
Եռօրյա ֆորումին մասնակցում են աշխարհի 34 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը միջոցառման բացման խոսքում նշել է.«Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր արյան, գենետիկ հիշողության, այլեւ քաղաքական օրակարգի մեջ է»:
Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը ասել է, որ Ցեղասպանությունների կանխարգելման, խտրականության դեմ պայքարում մեծ է լրատվամիջոցների դերը, իսկ մեդիա ֆորումը լուսաբանող լրագրողների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները արդյունավետ աշխատանքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում