Միայն վարձույթում ֆիլմը հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ:
Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918-ին: «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց ՝ անհավանական իրարանցում առաջացնելով: Միայն վարձույթում այն հավաքել էր 30 մլն դոլար՝ համր ֆիլմի համար աներեւակայելի թիվ:
Ֆիլմի հեղինակը ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանն է: Նա Արեւմտյան Հայաստանից դեպի թուրքական հարեմները տանող դաժան ճանապարհին կարողանում է գետը նետվել ու փրկվել: Ամերիկյան միսիոներների օգնությամբ Արշալույս Մարտիկյանը հասնում է ԱՄՆ ու դառնում Ավրորա Մարդիգանյան:
ԱՄՆ-ում 14 տարեկան Ավրորան որոշում է գրի առնել այն ամենը, ինչ տեսել էր գաղթի ճանապարհին: Հետագայում խոստովանել է, որ դա հուշերի խմբագրված տարբերակն է: Ինքն անգլերեն չգիտեր, իսկ իր մտքերը գրի առնողները չէին պատկերացնում նրա տեսածի ու զգացածի ամբողջ դաժանությունը: Հենց նա էլ ֆիլմում խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն:
Մանրամասները՝ տեսանյութում