Երեւանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը 1980-ականներին 256 կմ էր
Առաջին անգամ հասարակական տրանսպորտը հայտնվել է Ֆրանսիայի փողոցներում: Փարիզում 1662-ին հայտնվեց օմնիբուսը: Ութտեղանոց ձիակառքից օգտվում էին նրանք, ովքեր չունեին սեփական կառք կամ այլ փոխադրամիջոց:
Արդեն 1801-ին Անգլիայի Քեմբորն քաղաքում փորձարկվեց աշխարհում առաջին ավտոբուսը: Էլեկտրականության ցանցի զարգացմանը զուհագեռ հայտնվեց նաեւ տրոլեյբուսը: Այն էլեկտրական տրանսպորտի միջոց է, որն էներգիա է ստանում հաստատուն հոսանքի ցանցից:
Նախորդ դարի կեսերին՝ 1949-ի մարտի 18-ին, Երեւանի փողոցներում սկսեց երթեւեկել քաղաքի առաջին տրոլեյբուսը: Երեւանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը 1980-ականներին 256 կմ էր: Փոխադրամիջոցը նախատեսված էր լարված ուղեւորահոսքեր ունեցող գծերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում