Մարզաձեւի միջոցով տարբեր վարժությունների օգնությամբ կարելի է ստանալ պիրկ եւ ընդգծված մկաններ:
Երբ դեռեւս երիտասարդ դերասան Առնոլդ Շվարցնեգերն առաջին անգամ հայտնվեց մեծ էկրանին, երկրպագուներին սկսեց հետաքրքրել նրա պիրկ մկաններն ու ատլետիկ կառուցվածքը: Հենց դերասանի կերպարի շնորհիվ բոդիբիլդինգը դարձավ զանգվածային: Տարիներ անց սպորտաձևը հետաքրքրեց նաեւ հայերին:
«Բոդիբիլդինգ»թարգմանաբար նշանակում է մարմնի կառուցում: Մարզաձեւի միջոցով տարբեր վարժությունների օգնությամբ կարելի է ստանալ պիրկ եւ ընդգծված մկաններ:
Ցանկալի արդյունքի հասնելու համար միայն մարզումները բավարար չեն. հաջողության 80 տոկոսը հանգիստն ու առողջ սնունդն են:
Մանրամասները՝ տեսանյութում