Ծնվել է Նախիջեւանի Աստապատ գյուղում, սովորել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ՝ Եվրոպայում, ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում:
Խորհրդային տարիներին հայ լեզվաբանությունը մի քանի հնչեղ անուններ ուներ: Նրանք իրենց ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրեցին լեզվի ուսումնասիրության եւ զարգացման գործին: Նրանցից մեկը Մանում Աբեղյանն էր: Ծնվել է Նախիջեւանի Աստապատ գյուղում, սովորել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ՝ Եվրոպայում, ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում:
Խորհրդային տարիներին Մանուկ Աբեղյանն իրար հետեւից լույս ընծայեց «Հայոց լեզվի տեսություն», «Հին ժողովրդական գուսանական երգեր» աշխատությունները, «Սասնա ծռեր» էպոսի հետազոտությունը:
Առաջին անգամ գիտականորեն համակարգեց արեւելահայերենի հնչյունաբանությունը, պարզեց հնչյունափոխության երեւույթները, հետազոտեց բառագիտությունն ու բառակազմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում