Օդուժի ռմբակոծությունները կարող են օգնել իսլամիստներից Թիքրիտի ազատագրմանը:
Իրաքի զինվորականները միջազգային կոալիցիային խնդրել են աջակցել Թիքրիտի գրավման հարցում:
Չնայած Իրանն օգնում է հրետանով, զինամթերքով ու հարյուրավոր զինվորական մասնագետներով, իրաքյան բանակը նաեւ օդային աջակցության կարիք ունի: Օդուժի ռմբակոծությունները կարող են օգնել իսլամիստներից Թիքրիտի ազատագրմանը:
Իրաքում քրդական ինքնավարության ղեկավարները հայտարարել են, որ Թիքրիտի մարտերում «Իսլամական պետության» գրոհայինները թունավոր քլոր են օգտագործում: Նրանք այդ մեղադրանքը հաստատում են դեկտեմբերին նկարահանած տեսահոլավակով եւ բժիշկների եզրակացությամբ: