Կադրն արվել է պատահական, առանց նախապատրաստությունների:
Երեւանի առաջին լուսանկարչատան հիմնադիրը Գաբրիել Խանոյանն է: Նրա լուսանկարչական ապարատի օբյեկտիվը տեսել է մի քանի տասնյակ հայտնի դեմքեր:
Տարիներ շարունակ Խանոյանը լուսանկարչատանը, փողոցում ու ամենուր ապարատը ձեռքին հավերժացնում էր ամենատպավորիչ ակնթարթները: Նրա արխիվում են պահպանվում հայկական իրականության հայտնի ու անհայտ շատ էջեր:
Լուսանկարում գեղանկարչության ու գրականության նահապետեր Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանն են, իսկ նրանց կողքին` գեներալ Սարգիս Մարտիրոսյանն ու դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանը: Կադրն արվել է պատահական, առանց նախապատրաստությունների:
Մանրամասները՝ տեսանյութում