Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներն ընդարձակ ծրագիր են պատրաստել:
Արդեն երրորդ տարին է, ինչ Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնի մեկնարկը տրվում է քաղաքի սբ Կատարինե հայկական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում:
Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ Պետերբուրգում ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներն ընդարձակ ծրագիր են պատրաստել, որը ներառում է կինոփառատոն, լուսանկարների ցուցահանդեսներ, ֆրանսերենի մրցույթներ, ժամանակակից ու դասական երաժշտության համերգներ եւ այլն:
Մանրամասները՝ տեսանյութում