Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է Երևան-Բրյուսել հարաբերությունների սերտացման, կապերի խորացման անհրաժեշտության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի բացմանը:
Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է Երևան-Բրյուսել հարաբերությունների սերտացման, կապերի խորացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային եւ տրանսպորտային գործակցության ոլորտներում:
Ելույթի մի զգալի հատվածը Նախագահը նվիրել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Մայր օրենքի բարեփոխումը, նրա համոզմամբ, նպատակ ունի ավելի խորացնել երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները, կատարելագործել իրավունքի գերակայության, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական դրույթները:
Մանրամասները՝ տեսանյութում