Հարցաշարերն ու հետաքրքրաշարժ խաղերը, որոնց շուրջ էլ ծավալվել էր մրցակցությունը, թվին առնչվող բազմաթիվ հարցեր էին պարունակում:
Ինչպե՞ս կազմակերպել կրթության գործընթացը, որ երեխայի համար մաթեմատիկան ոչ միայն մատչելի, այլեւ հետաքրքիր լինի:
Այս հարցերի պատասխանը գտել են Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում՝ ստեղծելով մաթեմատիկական միջավայր: Հինգ տարի շարունակ նշելով Պի թվի միջազգային օրը՝ կազմակերպիչները նպատակ ունեն սաների մոտ ձեւավորել մաթեմատիկական մտածողությունն ու զարգացնել տրամաբանությունը:
Պին ամենահին թիվն է, որը հայտնագործել են վաղ դարաշրջանի մարդիկ: Կողովներ հյուսելու ժամանակ նրանք նկատել են, որ անհրաժեշտ տրամագծով զամբյուղ ստանալու համար 3 անգամ երկար ծղոտ է հարկավոր: Այս եւ մաթեմատիկայի զարգացման այլ հետաքրքիր պատմություններ հենց դասերի միջոցով են փոխանցվում երեխաներին ու արմատավորվում որպես հիմնական գիտելիք:
Հարցաշարերն ու հետաքրքրաշարժ խաղերը, որոնց շուրջ էլ ծավալվել էր մրցակցությունը, թվին առնչվող բազմաթիվ հարցեր էին պարունակում:
Մանրամասները՝ տեսանյութում