Ամենօրյա խորհրդակցություններն ուղղված են թաքցված կամ սխալ հաշվարկված հարկային պարտավորությունները լիարժեք բացահայտելուն:
Ֆինանսների նախարարության խոշոր հարկատուների հարկային տեսչությունում թեժ շրջան է. բիզնեսին տրված բոլոր ժամկետները, կարծես թե, սպառվել են:
Գերատեսչությունում կազմակերպվող ամենօրյա խորհրդակցություններն ուղղված են թաքցված կամ սխալ հաշվարկված հարկային պարտավորությունները լիարժեք բացահայտելուն:
ՀԴՄ-ների շահագործման կանոնների ստուգումն ամենատարածված ձեւերից է: Տնտեսական հսկաների գործունեությունը ստուգող հարկային տեսուչներն ընդամենը մի քանի ամսում սպառողին հայտնի սուպերմարկետների գրեթե բոլոր մեծ ցանցերում կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրել:
Մանրամասները` տեսանյութում