Ամռան եւ աշնան ամիսներին մշտապես տաք ջուր կարելի է ունենալ առանց էլեկտրաէներգիա եւ գազ սպառելու
Լոռու մարզում քայլեր են ձեռնարկվում էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման նպատակով: Ստեփանավանում սկսել են արեւային էներգիայով աշխատող ջրատաքացման համակարգերի տեղադրման աշխատանքները: Դրանք, ի դեպ, գործարկվել են դպրոցներում եւ մանկապարտեզներում:
Հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ Ստեփանավանի զով կլիմայի պայմաններում գարնան, ամռան եւ աշնան ամիսներին մշտապես տաք ջուր կարելի է ունենալ առանց էլեկտրաէներգիա եւ գազ սպառելու:
Կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքում խնայվում են մանկապարտեզի ֆինանսական միջոցները, նախադպրոցական կրթությունը դառնում է ավելի հարմարավետ:
Մանրամասները` տեսանյութում