Այս տարի Սպառողների շահերի պաշտպանության միջազգային կազմակերպությունը որոշել է լուրջ ուշադրություն դարձնել առողջ սննդի իրավունքին:
Այս տարի Սպառողների շահերի պաշտպանության միջազգային կազմակերպությունը որոշել է լուրջ ուշադրություն դարձնել առողջ սննդի իրավունքին: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օտագործել առողջ սննդամթերք». այս կետը ամրագրված է աշխարհի բոլոր պետությունների սահմանադրություններում, բայց ոչ ամեն տեղ է այն կիրառվում՝ հիմնական թիրախում ժամկետանց կամ արագ պատրաստվող սնունդն է:
Բաղադրությունը սովորական սպառողներին գուցե ոչինչ չասի, բայց պիտանելիության ժամկետներին գրեթե բոլորն են ուշադրություն դարձնում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրվող մթերքները ստուգում է հումքից մինչև պատրաստի վիճակում: Երբ արդեն արտադրությունն իր բնականոն հունով է ընթանում, նրանք տարեկան ունեն միայն 1 պլանային ստուգման իրավունք:
Ոչ պլանային ստուգումներ կարող են իրականացնել որքան ուզեն, միայն թե դրա համար էլ պետք է բուղոք, դիմում կամ էլ ահազանգ: Իսկ մինչև այդ թե՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունում, և թե՛ Սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակում հիշեցնում են, որ սպառողն է որոշում՝ ո՞ր ապրանքատեսակին վստահի, իսկ որին՝ ոչ:
Մանրամասները` տեսանյութում