10 ամսվա ընթացքում բարեփոխումների վերջնական ամփոփ ձեռնարկը կներկայացվի Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահի պաշտոնական հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մարտի 16-ից հասանելի է հանրությանը: Տեղի է ունեցել հայեցակարգի շնորհանդեսը:
Սահմանադրական բարեփոխումները համակարգող հանձաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, որ Նախագահը հայեցակարգին հավանություն տալուն զուգահեռ նաեւ լրացուցիչ խնդիրներ է առաջադրել հանձնաժողովին։ Մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներով բարելավել լուծումները կամ հավելյալ մոտեցումներ մշակել:
Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով` 10 ամսվա ընթացքում բարեփոխումների վերջնական ամփոփ ձեռնարկը կներկայացվի Նախագահ Սերժ Սարգսյանին:
Մանրամասները` տեսանյութում