Հենդրիքսն աչքի ընկավ եւ՛ լավ նվագելով, եւ՛ կատարման վերջում խելագար արարքով. նա այրեց կիթառը, կոտրեց այն եւ մնացորդները շպրտեց հանդիսատեսին:
Ակնթարթը հավերժացել է 1967-ի մարտին, լոնդոնյան համերգներից մեկի ընթացքում: Լուսանկարում Ջիմի Հենդրիքսն է՝ իր ելույթի վերջն ազդարարող կիթառի զոհաբերությամբ: Էքսպերիմենտն անհաջող ստացվեց. արդյունքում երաժիշտն այրեց իր երկու ձեռքերը: Այդ շրջանում Հենդրիքսի խումբը՝ The Jimi Hendrix Experience-ը, Եվրոպայում շատ հայտնի էր, բայց ԱՄՆ-ում նրանց գրեթե չէին ճանաչում: Երաժիշտներն էլ համերգն ավելի դիտարժան դարձնելու ելքեր էին մտածում:
Ստացվեց ավելին: Խումբը Կալիֆորնիայում անցկացվող փոփ երաժշտության փառատոնին կարողացավ տպավորություն գործել հանդիսատեսի վրա եւ ընդմիշտ մնալ նրանց հիշողության մեջ: Հենդրիքսն աչքի ընկավ եւ՛ լավ նվագելով, եւ՛ կատարման վերջում խելագար արարքով. նա այրեց կիթառը, կոտրեց այն եւ մնացորդները շպրտեց հանդիսատեսին:
Մանրամասները` տեսանյութում