Սովորական հայելու անսովոր պատմությունը սկսվում է հեռավոր անցյալում, երբ նախամարդը, նայելով լճի հարթ մակերևույթին, հասկացել է, որ վախեցած աչքերով իրեն նայողը ոչ թե ստորջրյա խորհրդավոր բնակիչ է, այլ ընդամենը սեփական արտացոլանքը:
Լույսի կամ այլ ճառագայթների արտացոլման համար նախատեսված հարթ մակերևույթն ընդունված է անվանել «հայելի»: Սովորական հայելու անսովոր պատմությունը սկսվում է հեռավոր անցյալում, երբ նախամարդը, նայելով լճի հարթ մակերևույթին, հասկացել է, որ վախեցած աչքերով իրեն նայողը ոչ թե ստորջրյա խորհրդավոր բնակիչ է, այլ ընդամենը սեփական արտացոլանքը: Հունական առասպելի հերոս գեղեցկադեմ Նարցիսը, օրինակ, այնքան էր հավանել սեփական արտացոլանքը, որ նույնիսկ չէր նկատել՝ ինչպես է վերածվել ծաղկի:
«Ջրային» հայելիներին փոխարինելու եկան նախապես փայլեցված լեռնային բյուրեղների և օբսիդիանի ողորկ բեկորները: Մ.թ.ա. 4-ից 3-րդ դարերում քարե հայելիներն իրենց տեղը զիջեցին պղնձից, բրոնզից, արծաթից և ոսկուց պատրաստված հայելիներին, քանի որ պարզվեց՝ մետաղն ավելի հեշտ է հղկել և փայլեցնել, քան քարը: Մետաղական ձեռքի հայելիները հայտնի էին գրեթե բոլոր հնագույն քաղաքակրթություններին՝ Եգիպտոսից և Հունաստանից մինչև Հնդկաստան ու Չինաստան:
Ժամանակակից հայելու նախատիպը ստեղծել է իտալացի կուսակրոն քահանա Ջոն Պեկամը: 1240-ին նա ներկայացրեց հայելի պատրաստելու նոր տեխնոլոգիա, ըստ որի ապակու շերտը պետք էր ծածկել կապարի բարակ շերտով:
Մանրամասներ` տեսանյութում