Շեմին նայող հայելին դիմավորում է քեզ: Բայց հնարավոր է վատ տեսքի պատճառով, միանգամից էլ ճանապարհի:
Միջնադարյան Եվրոպայում հայելի ունեցողը վհուկ էր համարվում: Մեր օրերում վհուկի նմանվում է նա, ով հայելու մեջ իրեն չի նայում: Բայց երբ նայում է ղեկին նստած կինը, ավտովթարներն անխուսափելի են դառնում:
Խանութի հայելին նիհարեցնող է, տան հայելին՝ գիրացնող, վերելակինը՝ լայնացնող, ձեռքի հայելին՝ փոքր: Շատ հաճախ իրենց հայելիներում փնտրողները դառնում են արտացոլանքի գերին:
Հայելին անդրաշխարհի հետ կապող հայերն ունեցել են հայելային գուշակություններ: Ազգագրագետն ասում է, որ եթե երիտասարդ աղջիկն ուզում է իմանալ ամուսնության օրը, վերցնում էր թաշկինակ, մութ ժամանակ գնում լճափ և այնպես անում, որ լուսինն անդրադարձնի։ Թաշկինակով դեմքը պահում է, որ պատկերը շաղվի: Եթե ինքը երկու լուսին է հայելու մեջ տեսնում՝ ուրեմն առաջիկայում պետք է զուգավորվի:
Հայելիները մեծապես կիրառվում են նաև որպես դեկոր, օրինակ՝ տեղադրվում են սենյակում՝ մասշտաբը տեսողական մեծացնելու համար: Բայց տանը սխալ վայրում տեղադրված հայելին կարող է իր բացասական հետևանքն ունենալ: Շեմին նայող հայելին դիմավորում է քեզ: Բայց հնարավոր է վատ տեսքի պատճառով, միանգամից էլ ճանապարհի:
Մանրամասները` տեսանյութում