Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող տասնյակ ֆուտբոլիստներ:
Մարտի 28-ին հայ ֆուտբոլասերներն ականատես կլինեն ֆուտբոլային գեղեցիկ հանդիպման: Հանրապետական մարզադաշտում հանդիպման դուրս կգան ֆուտբոլային ավագ սերնդի հայտնի աստղերը` ԽՍՀՄ հավաքականի վետերաններն ու Աշխարհի ընտրանին:
Խաղը նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի-60 ամյա հոբելյանին: Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող տասնյակ ֆուտբոլիստներ: Տոմսերն արդեն վաճառքում են:
Կազմակերպիչները որոշել են դրանց արժեքը բարձր չսահմանել, իսկ հասույթն ուղղել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
Մանրամասները` տեսանյութում